Նոր Style Studio Մեծացնել տեսքը

Սթայլ Ստուդիո

Մանրամասն

Style Studio - երբ Ձեր երազանքի կահույքը իրական է

«Սթայլ ստուդիո». գտի՛ր քո ոճը:

«Սթայլ ստուդիոն» իր գործունեությունը սկսել է 2008 թվականից: Այդ ժամանակ Հայաստանում կար պահանջարկ ստեղծել  դիզայներական ծառայություններ առաջարկող ստուդիա, որը կօգնի մարդկանց ընդգծել իրենց ինտերիերը` ստեղծելով ներդաշնակ մթնոլորտ:

Սկզբում ընկերությունն իրականացնում էր  բնակարանների նախագծում  և դիզայն, հետո սկսեց զբաղվել նաև կահույքի, ջահերի, դեկորատիվ աշխատանքների արտադրությամբ,  ներմուծմամբ և արտահանմամբ: Մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ, որոնցից է իտալական Terzani-ն: Ունենք  սերտ համագործակցություն արտերկրի ճանաչված դիզայներների հետ:

Մեր պորտֆոլիոն ներառում է ինտերիեր և էքստրերիեր դիզայնի բազմաթիվ նախագծեր (ռեստորաններ, հյուրանոցներ, բանկեր, խանութներ, բնակարաններ և այլն):

Մենք  առաջարկում  ենք աննախադեպ՝ դիզայներական կահույք:  Իրականացնում ենք  մեր հաճախորդների բոլոր պահանջներին համապատասխանող կահույքի դիզայն՝ մասնակցելով արտադրության յուրաքանչյուր փուլին՝ դիզայնից մինչև վերջնական արտադրանքի հանձնումը։ Մենք գաղափարը վերածում ենք իրականության` օգնելով հաճախորդներին իրենց հոգեհարազատ  ոճը ներկայացնել ճիշտ և գեղեցիկ:

Կահույքից բացի «Սթայլ ստուդիոն» ներկայացնում է բնակարանի կահավորման համար նախատեսված այլ պարագաներ՝ ջահեր, լուսամփոփեր,  բրաներ, լեդ լույսեր, դեկորատիվ աշխատանքներ՝ քանդակներ, նկարներ, բատիկա, հայելիներ, ժամացույցներ, վիտրաժներ և այլն: Անհատական, եզակի և  չկրկնվող նմուշներ, ինքնատիպ ստեղծագործական լուծումներ, որոնց շնորհիվ ձեր տարածքը կկահավորվի առանձնհատուկ ոճով, նրբությամբ և դիզայնով:

Եվրոպական արտադրության բարձրորակ նյութեր ու հաստոցներ, տարիների փորձ ունեցող, վերապատրաստված Ճարտարապետներ, դիզայներներ, նախագծողներ, հաճախորդի պահանջները բաձրակարգ ճարտարապետական նախագծերի վերափոխելու կարողություն. գործոններ, որոնք պայմանավորում են «Սթայլ ստուդիո»- ի հաջողության գրավականը:

Մենք աշխատում ենք միջինից բարձր նյութերով,  առաջարկում միայն հուսալի արտադրանք: Տեսականին առանձնանում է որակական բարձր հատկանիշներով և  շլացուցիչ հմայքով:  Ցուցասրահի տեսականին պարբերաբար  թարմացվում է: Գործում են նաև  հատուկ առաջարկներ և  զեղչեր: Հոգալով հաճախորդների և գործընկերների հարմարավետության մասին՝ ստուդիան ներդրել է նաև առաքման ծառայություն, ինչպես Երևանում այնպես էլ մարզերում:

«Սթայլ ստուդիո». Հայաստանում առաջատար ճաշակ թելադրող ընկերությունների շարքում: Այստեղ գները խելամիտ են և հասանելի բոլորին:  

 

Հայաստան, 0070, Երևան
Ալեք Մանուկյան փող., 17 շենք, շինություն 41

(Կենտրոն վարչ. շրջան)

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

• գրասենյակ (10:00-19:00)` +374-12-707770 , +374-55-433303 (բջջ.)

Էլ. Փոստ: info@stylestudio.am

Ակնարկներ

No customer reviews for the moment.

16 other products in the same category: