Նոր VEGA Home & Furniture Մեծացնել տեսքը

VEGA Home & Furniture

Մանրամասն

«ՎԵԳԱ»  ընկերության  կազմում 2015  թվականին  ստեղծվել է  կահույքի արտադրամաս: 

Հաշվի առնելով գլոբալ ֆինանսական ճգնաժամն ու կահույքի ավելի մատչելի մոդելների` հաճախորդների պահանջը `  «ՎԵԳԱ» -ն մշակում և ստեղծում է նորարարական յուրօրինակ լուծումներ, որոնք հասանելի են լինում հաճախորդների մեծամասնությանը  և համապատասխանում եվրոպական  չափանիշներին:

Նորաստեղծ արտադրամասը համալրվում է փայտամշակման ժամանակակից  հաստոցներով ու գործիքներով, անձնակազմը  ներկայացնում են տասնյակ տարիների փորձ ունեցող կահույքագործներ, զոդողներ և այլ փորձառու մասնագետներ:

 Արտադրամասի շնորհիվ «ՎԵԳԱ» ընկերության վաճառասրահները համալրվել են կահույքի մեծ տեսականիով, ստեղծվել են ավելի քան 100 նոր աշխատատեղեր: Հյուրասենյակի, խոհանոցի, ննջասենյակի, այդ թվում և մանկական սենյակի կահույքի հավաքածուները գրավում են իրենց դիզայներական բազմաոճային լուծումներով, փայտի և կաշվի հիանալի համադրությամբ և, իհարկե, գների մատչելիությամբ:

Ռացիոնալ մեթոդով հաշվարկելով ամբողջ գործընթացը՝ «ՎԵԳԱ» ընկերության կահույքի արտադրամասն աշխատում է  «առանց թափոնի»  սկզբունքով ՝ ուտիլիզացնելով արտադրության ընթացքում առաջացած թափոնը և օգտագործելով այն ձմռան սեզոնին ջեռուցելու նպատակով:

Հավատարիմ մնալով իր հաճախորդամետ սկզբունքներին՝ «ՎԵԳԱ»  խանութների ցանցը ցուցաբերում է յուրովի մոտեցում ցանկացած հաճախորդի նկատմամբ.  ինչպես դիզայներ – մոդելավորողներն, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, կահույքագործներն անմիջապես կտրամադրեն իրենց խորհրդատվությունն աջակից  լինելով պատվիրատուի կահույքի  նախագծման գործում:

 Կահույքի ամբողջ ապրանքատեսականու համար սահմանված է մինչև 3 տարի երաշխիք, գործում է անվճար առաքում:

Ակնարկներ

No customer reviews for the moment.

29 other products in the same category: