APL

Մանրամասն

ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏ (ԱԼՊ) ընկերությունը, որը հայտնի է իր ALP (ArtLenPlast) ապրանքանիշով, առաջարկում է ալյումինե, փայտե և մետաղապլաստե պատուհաններ` ապակեպատման հիմքով, բարձրորակ կահույքի անսահման մեծ տեսականի, մուտքի ամուր երկաթե դռներ ու շքադռներ, զանազան կոնֆիգուրացիաների միջսենյակային դռներ, տարբեր բարդության մետաղական կոնստրուկցիաներ, վիտրաժներ, վանդակաճաղեր, մի խոսքով`ցանկացած բնակարան, առանձնատուն, գրասենյակ կամ հասարակական նշանակության շենք հարմար,

անվտանգ, ժամանակակից, գեղեցիկ ու ոճային դարձնելու համար բոլոր անհրաժեշտ նյութերն ու ծառայությունները:

Մեր ընկերությունը, բացի արտադրանքի ու ծառայությունների լայն տեսականուց, ունի նաև գործունեության աշխարհագրության լայն սպեկտր, աշխատում ենք ոչ միայն Երևանում, այլև`Հայաստանի մարզերում: Ունենք մասնաճյուղ նաև Մոսկվայում:

2011 թ-ից ընկերությունն ընդլայնել է ապրանքատեսականու ցանկը, և այժմ արդեն Ձեր ուշադրությանն է ներկայացնում`բազրիքներ (ճաղաշարեր), հովանոցներ և պատուհանավանդակներ, որոնք կապահովեն Ձեր տան, բնակարանի կամ գրասենյակի հարմարավետությունն ու անվտանգությունը:

Աշխատանքի մեջ մենք կիրառում ենք պատվերների գրանցման, ձևակերպման, վաճառքի և արտադրական կառավարման հատուկ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ապրանքը պատվիրատուին առաքել պատվերն ընդունելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում`3-4 օրվա ընթացքում:

Եթե Դուք որոշել եք, որ Ձեր բնակարանում կամ ամառանոցում անհրաժեշտ է փոխել պատուհանները, պատուհանավանդակներ դնել կամ թարմացնել կահույքը, ԱԼՊ ընկերությունում Դուք կարող եք ոչ միայն պարզապես պատվիրել պատուհաններ կամ ապակե փաթեթներ` պատշգամբների ու լոջիաների ապակեպատման համար, ձեռք բերել խելամիտ գներով որակյալ կահույք, այլև ստանալ որակի երաշխիք` բոլոր ծառայությունների դիմաց:

Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հաճախորդ գոհ մնա մեր արտադրանքի որակից ու մատուցած ծառայություններից: Հենց այդ պատճառով մշակել ենք աշխատանքի այնպիսի մեխանիզմներ, որոնք հաճախորդին տալիս են ընտրության անսահման հնարավորություն`ոճերի, գույների ու նյութերի, նաև` հնարավորություն ստանալու այդ բոլոր ապրանքներն ու ծառայությունները փաթեթով, սկզբից մինչև վերջ` պատվերից մինչև շահագործում: Եվ ամենակարևորը` որակով ու մատչելի:

Արտ Լեն Պլաստ ընկերությունն 2011թ.-ի նոյեմբեր ամսից հանդիսանում է հարավկորեական հանրահայտ LG Hausys ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ակնարկներ

No customer reviews for the moment.

29 other products in the same category: