Eurobaza

Մանրամասն

Եվրոբազա առևտրի կենտրոնն առաջարկում է գնումների նոր ձևաչափ ամբողջ ընտանիքի համար: Դուք հնարավորություն ունեք ձեռք բերել լավագույն ապրանքանիշերի արտադրանքը անմիջապես արտադրողից՝ շուկայականից ցածր գներով: Մեծապես տարբերվող մրցունակ գները, պարբերաբար թարմացվող տեսականին, հետաքրքիր ու հաճելի գնումները երաշխավորվում են: Եվրոբազա առևտրի կենտրոնում ներկայացված են շուրջ 40 000 ապրանքատեսակ՝ աուդիո/վիդեո և թվային տեխնիկա, մանր և խոշոր կենցաղային տեխնիկա, կահույք և դեկոր, տնտեսական, խոհանոցային , տեքստիլ,մանկական, սպորտային,գործիքներ և սանտեխնիկա, ինչպես նաև ժամանցի և ակտիվ հանգստի համար նախատեսված ապրանքատեսակներ ու աքսեսուարներ:

Հիմնադրման առաջին իսկ օրերից ձևավորվել են ընկերության գործելաոճն ու սկզբունքները: Եվրոբազան պարբերաբար իրականացնում է սպառողների առաջարկությունների , պահանջմունքների և պահանջների հետազոտություն՝ իր հետագա գործունեությունը էլ ավելի բարելավելու և սպառողական սպասելիքներն ամբողջովին բավարարելու նպատակով: Հայաստանի առաջատար գրեթե բոլոր բանկերի հետ համագործակցության արդյունքում Եվրոբազա առևտրի կենտրոնում գնումներ կարող եք կատարել կանխիկ, անկանխիկ և ապառիկ տարբերակներով: Խանութ-սրահում գործում է նաև Սերվիս կենտրոն,որն իրականացնում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի ստուգում, վերանորոգում, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում :

Ակնարկներ

No customer reviews for the moment.

29 other products in the same category: