Ննջարանը երկու գույների համադրությամբ։ Օպտիմալ լուծումներ

Ննջարանը երկու գույների համադրությամբ։ Օպտիմալ լուծումներ

Յուրաքանչյուր ոք ցանկանում է,որ իր բնակարանը լինի հնարավորինս հարմարավետ և գեղեցիկ։ Գտնվելով այդտեղ ստանա հաճույք և զգա հոգեկան հանգստություն։ Որպեսզի տան ինտերիերը դարձնեն ավելի գրավիչ՝ շատերը նախաձեռնում են մեծ վերանորոգման աշխատանքներ,պատկերացնելով վերջնական արդյունքը։Սակայն ոչ միշտ է ամեն ինչ ընթանում ըստ նախնական պլանավորման։ Եթե չունեք մեծ ֆինանսական հնարավորություններ,բայց ուզում եք ձեր տան ինտերիերը դարձնել ավելի օրիգինալ և յուրահատուկ,ապա կա մի հրաշալի լուծում - սենյակի պատերի պաստառապատում երկու գույներով։ Երկու գույների համադրումը շատ ոճային է,մոդայիկ և հետաքրքիր։ Այն վերափոխում է ինտերիերը դարձնելով ավելի թարմ և գրավիչ։ Ծախսելով փոքր գումար կարելի է տան ձևավորումը դարձնել ավելի նորաոճ,հատկապես եթե խոսքը գնում է ննջարանի մասին։

Նյութերի ընտրություն Սկզբնական փուլերում անհրաժեշտ է զոնավորել ննջարանը,բաժանելով այն աշխատանքային և հանգստի զոնաների։ Երկրորդ փուլը ծախսերի նվազեցման փուլն է,իսկ քանի որ ննջարանի պաստառապատումը թանկ հաճույք չէ,ապա այս դեպքում ամբողջովին հարմար տարբերակ է։ Պաստառների համադրումը ըստ տեսքի բարդ աշխատանք է,հետևաբար անհրաժեշտ է համադրել դրանք ոչ միայն ըստ գույների,այլ նաև ըստ տիպի և գնի։ Ավելի լավ է ընտրել այնպիսի պաստառներ,որոնք նման են իրենց որակով և յուրահատկություններով,որպեսզի տեսանելի տարբերություններ չլինեն։ Երրորդ փուլը գունային գամմայի ընտրության փուլն է,որը պետք է նկատվի ոչ միայն պաստառների,այլ նաև կահույքի և դեկորի դեպքում։ Պետք է հաշվի առնել,որ գույները պետք է հարմարեցվեն նաև առաստաղի և հատակային ծածկույթի հետ։

Գունային համադրություն Առաջին բանը,որ պետք է հաշվի առնենք գույների ընտրության հարցում,դա սենյակի չափերն են։ Եթե սենյակը փոքր է,ապա պետք է զերծ մնալ բաց պաստելային գույներից։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև սենյակի լուսավորությունը և սենյակի ձևը։ Զոնավորել փոքրիկ սենյակը գրեթե անհնար է,բայց կարելի է ստանալ գեղեցիկ դեկորատիվ էֆֆեկտներ և հետաքրքիր դարձնել սենյակի ինտերիերը։

Մեծ սենյակների դեպքում ամեն ինչ ավելի հեշտ է։ Այստեղ չկան սահմանափակումներ և կարելի է զարդարել պատերը,զոնավորել տարածքը և օգտագործել յուրաքանչյուր երկու գույնի պաստառներ։ Պաստառների համադրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել,թե ինչպիսին պիտի լինի պատերի բաժանումը՝ հորիզոնական թե ուղղահայաց։ Կախված դրանից կարելի է տեսանելիորեն դարձնել այն ավելի ընդարձակ,իջեցնել կամ բարձրացնել առաստաղը։

Նյութը պատրաստեց "Սելեկտ" Դիզայն սրահի դիզայներ Դիանա Ադամյանը 

www.select.am

info@select.am

Select Interiors

Leave a Reply

All fields are required