Հյուրասենյակի դիզայն 2018 - ակտուալ լուծումներ

Հյուրասենյակի դիզայն 2018 - ակտուալ լուծումներ

Հյուրասենյակը յուրաքանչյուր տան գլխավոր հատվածն է։ Այս ընդհանուր սենյակը կատարում է բազմաթիվ ֆունկցիաներ - հանդիսանում է հատված որտեղ հավաքվում է ողջ ընտանիքը և անց է կացնում իր հանգիստը,ընդունում են հյուրերին, նշում են տոները և այլ առիթները։ Հաճախ այն իր մեջ ներառում է բազմաֆունկցիոնալ զոնաներ - բացի հանգստի գոտուց,այն կարող է կատարել ճաշասենյակի,աշխատասենյակի,իսկ բնակարան-ստուդիաներում նաև խոհանոցի դեր։ Այս ամենից ելնելով կարելի է ասել,որ այս կարևորագույն հատվածի ձևավորման նկատմամբ դրվում են ամենաբարձր պահանջները։ Ինտերիերը պետք է լինի ոչ միայն պրակտիկ, բազմաֆունկցիոնալ և հարմարավետ այլ նաև գեղեցիկ, նորաձև և հավասարակշռված։ Անկասկած,դիզայներները հերթական նորաձևության շրջանի հետ կապված մեզ են ներկայացնում նոր լուծումներ։

2018 թվականի թրենդները կապված բնակելի տարածքի ձևավորման հետ

Ի ուրախություն տան սեփականատերերի ինտերիեր դիզայնի թրենդները փոխվում են ոչ այնքան հաճախ,որքան օրինակ հագուստինը։ Բոլոր ժամանակներում էլ և' դիզայներները ,և' նրանց պատվիրատուները գնահատում են գեղեցկությունը,պրակտիկությունը, հարմարավետությունը և ֆունկցիոնալությունը,ինչպես ամբողջ բնակելի տարածքի այնպես էլ յուրաքանչյուր դետալի դեպքում։ Նշենք հիմնական տենդենցները,որտեղ հյուրասենյակը կատարում է գլխավոր դերերից մեկը։

 

Մաքսիմալ տարածություն և լույսի ազատ բաշխում։ Անկասկած,ընդարձակ և լուսավոր տարածքը - իդեալական մաքուր կտավ է յուրաքանչյուր մասնագետի համար,իր ցանկացած դիզայն-նախագիծը ստանալու համար։ Մեծ մակերեսով տարածքում,որն ունի մեծ պատուհաններ և լայն դռնանցքեր,կարելի է չսահմանափակվել գունային գամայի ընտրության,նախագծման,կահույքի տեղադրման հարցերում, չվախենալով խախտել ձևավորումը։ Բայց ոչ բոլոր տներում է հյուրասենյակը ընդարձակ,անկախ այն հանգամանքից որ հյուրասենյակի համար ընտրվում է տան ամենաընդարձակ հատվածը։

Եթե հնարավորություն կա մեծացնել պատուհանների և դռների բացվածքները և փոխարինել դրանք նորով,ապա անպայման արեք դա։ Որպեսզի չխախտվի բնական լուսավորության հավասարաչափ բաշխումը,նորագույն բնակելի տարածքներում չեն օգտագործվում սյունակներ,շիրմաներ,մեծ դարակասյուներ։

Մյուս գլխավոր պահը փոքրիշատե վիզուալ ընդարձակ տարածքի համար,դա լուսավոր գունային գամմայի ընտրությունն է։ Պատերի սպիտակ գույնը կստեղծի ոչ միայն թարմ և թեթև ոճ,այլև տեսականորեն կմեծացնի տարածության ծավալը։ Սակայն միևնույնն է քչերն են դիմում սպիտակ գույնի ընտրությանը,պատճառաբանելով որ այն հեշտ է կեղտոտվում։ Բայց ժամանակակից նյութերը հեշտ են տրվում մաքրման,անկախ իրենց գույնից։

Հաջորդ թրենդը,դա բնական նյութերի օգտագործումն է ամեն ինչի մեջ - հարդարման նյութերը,կահույքի հումքը,տեքստիլը,դեկորատիվ տարրերը։ Անխոս բնական ծագմամբ նյութերը բերում են իրենց հետ զգալի գնային տարբերություններ։ Բայց երբ խոսքը գնում է մարդու առողջության և շրջակա միջավայրի անվտանգության պահպանման մասին,տնտեսելը և տոքսիկ նյութեր պարունակող նյութերի ձեռքբերումը չի խրախուսվում անգամ ամենահամեստ բյուջեի դեպքում։ Մանավանդ, որ վերջին ժամանակներս արտադրողները փորձում են ստանալ ապրանքների հնարավորինս լայն տեսականի,որոնք կհամապատասխանեն միջազգային էկոլոգիական չափանիշներին և կլինեն մատչելի։

Հարմարավետ մինիմալիզմ թե կրեատիվ տարածություն: Որը կնտրի ժամանակակից տան կամ բնակարանի սեփականատերը: Դիզայներները բաժանվել են 2 խմբի,մի մասը քարոզում է ավելորդ ճոխություններից հրաժարում և մինիմալիստական մոտիվների կիրառում,իսկ մյուս մասը նոր ստեղծագործական մտքերի կիրառումը,և համարձակ ու բազմաբնույթ լուծումների ընտրությունը։ Անկախ այս ամեն ինչից հյուրասենյակի բազմաֆունկցիոնալությունը չի դադարում մնալ ակտուալ խնդիրներից մեկը։ Կյանքի արագ ռիթմը և անշարժ գույքի մեծացող գները թելադրում են տարբեր զոնաների համադրում հյուրասենյակում։ Այժմ ոչ-ոքի համար էլ զարմանալի չեն բնակարան-ստուդիաները,որտեղ խոհանոցը և հյուրասենյակը միացված են իրար։ Այն կարող է ոչ միայն պրակտիկ լինել,այլ նաև գեղեցիկ,ոճային,հարմարավետ և հագեցած բարձր տեխնոլոգիաներով։ Բացի ճաշի և խոհանոցի զոնաներից,այստեղ երբեմն տեղակայում են նաև աշխատանքային զոնան - տնային գրասենյակ կամ ձեռագործությամբ զբաղվելու անկյուն։

Ընտրության հարցում դիզայներները խորհուրդ են տալիս առաջնահերթությունը տալ ոչ տոքսիկ,օգտագործման համար հարմար(հեշտ մաքրվող) և արտաքինից հաճելի ապրանքատեսակներին։ Ժամանակակից դիզայն-նախագիծերում մեծ ուշադրություն չի դարձվում պատերի գույնին։ Հիմնականում այն լինում է միատոն և չեզոք գույների մեջ։ Այս ֆոնի վրա ավելի հեշտ է տեղադրել ցանկացած կահույք,որը դառնում է ինտերիերի կենտրոնական էլեմենտը։

2018 թվականի ամենահայտնի պատերի գունային լուծումները դառնում են չեզոք գույները։ Մոխրագույնը չի դադարում մնալ ամենահայտնի և ակտուալ գույներից մեկը։ Քանզի բացի սպիտակ գույնից,հնարավոր չէ ընտրել ավելի չեզոք երանգի գույն։ Մոխրագույնը հեշտ է համադրել այլ գույների հետ,այս ֆոնի վրա անգամ ամենավառ ակցենտը գեղեցիկ է նայվում։ Այս գույնի ունիվերսալությունը կայանում է նրանում,որ այն հնարավոր է օգտագործել ինչպես միատոն եղանակով այնպես էլ դարձնել այն "նկարի" անդամ։

Ժամանակակից դիզայն-նախագծերում հյուրասենյակի լուսավորության համակարգը ուղղակիորեն կապված է ինտերիերի ձևավորման հետ։ Քանզի հաճախ հենց լուսավորության սարքերն են իրենց վրա վերցնում հյուրասենյակի ձևավորման պատասխանատվությունը։ Լակոնիկ ձևավորման ժամանակ հաճախ ընդհանուր սենյակի միայն գլխավոր ջահը և զույգ պատի լուսամփոփներն ու հատակային լամպերն են հանդես գալիս որպես ակցենտային էլեմենտ ։ Անգամ ըստ մակերեսի ամենահամեստ հյուրասենյակները հազվադեպ են բավարարվում ընդամենը մեկ լուսավորության սարքով։ Հաշվի առնելով զոնավորման հարցերը և մեկ տարածքում մի քանի ֆունկցիոնալ զոնաների առկայությունը, լուսավորության կարիք ունի դրանցից յուրաքանչյուրը։

Ժամանակակից դիզայն-նախագծերում դեկորատիվ էլեմենտների ֆավորիտնորից մեկը դարձել են տնային բույսերը։ Կենդանի բույսերը կարող են ոչ միայն կենդանացել յուրաքանչյուր ինտերիեր,այլև տալ այլև բնորոշ տաքությունն ու հարմարավետությունը որը մենք այդքան ուզում ենք տեսնել ,երբ օրինակ վերադառնում ենք տուն աշխատանքային ծանր օրվանից հետո։

Իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի մանրամասն խորհրդատվություն դիմեք մեր օգնությանը։

Նյութը պատրաստեց "Սելեկտ" Դիզայն սրահի դիզայներ Դիանա Ադամյանը 

www.select.am

info@select.am

Select Interiors

Leave a Reply

All fields are required